ԱԺ 4 խմբակցությունները պատրաստ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ՝ 3-ական ներկայացուցչի ձևաչափով. հայտարարություն
[b]ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների համատեղ հայտարարությունը[/b]
.
Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձեւավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով:
Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Աշխատանքային խումբը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչների հետ (երեք ներկայացուցիչ):
Քննարկումների հետագա աշխատանքն այլ շահագրգիռ դերակատարների հետ, ժամանակացույցը, պարբերականությունը կհաստատվեն աշխատանքային խմբի առաջիկա քննարկումների ընթացքում:
ՀՀ ԱԺ խմբակցությունների ձևավորած աշխատանքային խմբի անդամներն են`
[b]«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն[/b]
Արփինե Հովհաննիսյան
Դավիթ Հարությունյան
Վիգեն Սարգսյան
[b]«Ծառուկյան» խմբակցություն[/b]
Նաիրա Զոհրաբյան
Սերգեյ Բագրատյան
Գեւորգ Պետրոսյան
[b]«Ելք» խմբակցություն[/b]
Էդմոն Մարուքյան
Լենա Նազարյան
Գրիգորի Դոխոյան
[b]«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն[/b]
Արմեն Ռուստամյան
Սպարտակ Սեյրանյան
Լուսինե Հովհաննիսյան