Հանվելու է անձնական ավտոմեքենայում և բնության գրկում դիմակ կրելու պահանջը. Ավինյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանվելու է անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը, սակայն պահպանվելու է հանրային տրանսպորտում ու տաքսիներում դիմակ կրելու կանոնները: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը և նշեց, որ որոշումը շուտով կհրապարակվի, հայտնում է [url=https://news.am/arm/news/596526.html]News.am[/url]-ը։
«Հանվելու է անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը, սակայն պահպանվելու է հանրային տրանսպորտում ու տաքսիներում դիմակ կրելու կանոնները»,- ասաց նա:
Ըստ Ավինյանի՝ վերանայվելու են բացօթյա որոշ հանրային տարածքներում դիմակ կրելու կանոնները: Օրինակ՝ բնության գրկում, անտառներում և նմանատիպ այլ վայրերում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։