29752 դիտում
10:14 12-08-2020
Չի բացառվում, որ պաշտոնից ազատված ՀՀ փոխոստիկանապետը նոր պաշտոն ստանձնի Երևանի քաղաքապետարանում. «Ժողովուրդ»
«ժողովուրդ» թերդթը գրում է. «««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ օգոստոսի 6-ին աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն առաջիկայում նոր պաշտոն ստանա: Ընդ որում, տեղեկությունների համաձայն` նա կարող է առաջիկայում նշանակվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար:
Նկատենք, որ չնայած Արման Սարգսյանն այլևս չի զբաղեցնում ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, սակայն նա շարունակում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին միջնորդել այս կամ այն մարդուն պաշտոնի նշանակելու հարցում: Նկատենք, որ Արման Սարգսյանն ու Հայկ Մարությանը մանկության ընկերներ են, և հենց դա է պատճառը, որ քաղաքային իշխանությունների աշխատակազմում մեծ թիվ էին կազմում նախկին ոստիկանները, և Հայկ Մհրյանը ևս մինչև փոխոստիկանապետ նշանակվելը եղել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը:
Եվ ահա, այժմ, երբ Մհրյանը կրկին անգործ է, նախկին ոստիկանապետը միջնորդել է նրան նոր պաշտոն տալու համար: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Հայկ Մհրյանին, սակայն նա նշեց, թե նման առաջարկ այս պահին չի ստացել` չհերքելով, որ Արման Սարգսյանն իր հարազատն է: «Նման առաջարկ չեմ ստացել, երբ ստանամ, կտեղեկացնեմ», - նշեց նա»։
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2707 դիտում
10:54 19-06-2015
Չի բացառվում, որ աշխատանքից ազատված դատախազներն ընտանիքներով արտագաղթեն Հայաստանից. Ժողովուրդ
1553 դիտում
08:24 16-12-2015
Կոստանյանը առաջին անգամ պետք է ստանձնի ընտրակեղծիքները կոծկելու պաշտոնական պատասխանատվությունը. «Ժողովուրդ»
6437 դիտում
10:21 28-04-2016
Պաշտոնից ազատված Ալիկ Միրզաբեկյանի գործունեության նոր հանգամանքները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1240 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1087 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»