6524 դիտում
10:21 28-04-2016
Պաշտոնից ազատված Ալիկ Միրզաբեկյանի գործունեության նոր հանգամանքները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատված Ալիկ Միրզաբեկյանի գործունեության հետ կապված նորանոր հանգամանքներ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, որպես ՊՆ փոխնախարար-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին բազմաթիվ ընկերություններ սպառազինության և սննդամթերքի մատակարարման հարցերով իրենց բավականին մատչելի ծառայություններն են առաջարկել, սակայն նա այդ ընկերությունների ծառայություններից մշտապես հրաժարվել Է ու միայն իր մտերիմների ընկերությունների հետ համագործակցել։
Լուրջ կասկածներ կան, որ Սերժ Սարգսյանի կողմից հիշատակված ատկատների շուրջ պայմանավորվածություն է եղել, ինչը անծանոթների դեպքում կարող Էր ճակատագրական դառնալ։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Միրզաբեկյանի ազատվելուց հետո «մերժվածները» հերթով սկսել են դիմել ՊՆ-ին՝ հույսով, որ իրենց կհաջողվի ՀՀ ԶՈՒ մատակարարման համար գնումների գործընթացին մասնակից դառնալ և այդ կերպ փորձել օգնել բանակին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
29809 դիտում
10:14 12-08-2020
Չի բացառվում, որ պաշտոնից ազատված ՀՀ փոխոստիկանապետը նոր պաշտոն ստանձնի Երևանի քաղաքապետարանում. «Ժողովուրդ»
3853 դիտում
15:31 17-05-2017
Ալիկ Սարգսյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից
Այս բաժնից
1729 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1498 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»