211652_close_icon
views-count156160 դիտում article-date 21:18 11-08-2020

Արտակարգ դեպք Երևանում. 4-րդ գյուղի բնակիչները դարձել են արագիլների փրկիչներ. նրանք ակնկալում են բնապահպանների աջակցությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, Երևանի «Հաղթանակ» թաղամասի (4-րդ գյուղի) բնակիչները ամեն օր օգնություն են ցուցաբերում ամբողջովին սևացած և անօգնական վիճակում գտնվող արագիլի ձագերին: Այսօր՝ օգոստոսի 11-ին, թաղամասի բնակիչները գերեզմանների հարևանությամբ գտնվող էլեկտրասյուների վրա իրենց բույնը հյուսած արագիլների 2 ձագերի հայտնաբերել են գետնին՝ անօգնական վիճակում: Նրանք ձագերին շտապ տեղափոխել են անվտանգ վայր, փորձել են մաքրել վրայից սև հետքը, բայց այն չի անցել ու արագիլներին խնամել են մինչև ճարել են ավտոսանդուղք, որպեսզի ձագերին տեղափոխեն իրենց բույնը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ահագին ժամանակ է, արագիլները գտնվում են ամբողջովին սևացած վիճակում: Ճիշտն ասած, չգիտենք՝ ինչից է այդպես լինում, բայց ինչքան փորձում ենք մաքրենք, չի ստացվում: Ուզում ենք բնապահպանները իրենց տեսադաշտում պահեն այս խնդիրը, քանի որ ակնհայտ երևում է, որ ինչ-որ մի բան այնպես չէ: Լավ ա իմանում ենք, որ ձագեր են ընկել ու շտապ նրանց տեղափոխում ենք անվտանգ վայր: Հակառակ դեպքում՝ շները կհոշոտեն անօգնական արագիլներին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր