2638 դիտում
18:08 11-08-2020
Հանրապետությունում սպանդանոցների թիվը հետևողականորեն ավելանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ միասին այսօր մասնակցել են Արարատի մարզի Բաղրամյան համայնքում կառուցված «Արմակս» նոր սպանդանոցի բացմանը:
Ընկերության հզորությունները բավականին մեծ են, այն այսօր իսկ կարող է մատուցելու սպանդանոցային ծառայություններ՝ կազմակերպելով խոշոր (օրական մինչև 20 գլուխ) ու մանր (օրական մինչև 30 գլուխ) եղջերավորների, ինչպես նաև խոզի սպանդ: Սպանդանոցն ունի թե 2 սառնարան-մեքենա՝ միսն ու ենթամթերքը իրացման ցանց հասցնելու, թե կենդանիների տեղափոխման մեքենա՝ կենդանիների տեղափոխումը 30 կմ շառավղով անվճար կազմակերպելու համար:
Տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյանը, շեշտելով բակային մորթից սպանդանոցայինի անցնելու կարևորությունը, հիշեցրել է ՍԱՏՄ խստագույն վերահսկողության մասին՝ վստահեցնելով, որ օրենսդրությամբ վերապահված գործառույթների շրջանակում արվելու է ամեն ինչ սպառողին որակյալ ու անվտանգ մսով ապահովելու համար:
Ի դեպ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակում, առաջիկայում սկսելու է այցելությունները հանրապետությունում գործող բոլոր սպանդանոցներ՝ դրանց գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին ստուգելու նպատակով: Մասնավորապես՝ կստուգվեն աշխատակիցների բժշկական գրքույկների առկայությունը, սպանդանոցի սանիտարահիգիենիկ վիճակը, անասնաբուժական ձև 5 փաստաթղթի դուրսգրման պարբերականությունը, լաբորատոր-փորձագիտական հագեցվածությունը և այլն:
Տեղեկացում. այսօր Հայաստանի ողջ տարածքում գործում է 59 սպանդանոց, որոնցից երկուսը՝ շարժական, կառուցման ավարտական փուլում են 15-ը, ներքին հարդարման ու սարքերի տեղադրման փուլում՝ 10-ը: Երկիր կներկրվի եվս 2 շարժական սպանդանոց:
[b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1042 դիտում
20:22 03-11-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է հանրապետությունում կառուցվող սպանդանոցների սեփականատերերի հետ
Այս բաժնից
493 դիտում
20:08 25-04-2024
Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում
718 դիտում
19:43 25-04-2024
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել
436 դիտում
19:35 25-04-2024
Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին