3392 դիտում
09:19 11-08-2020
Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թվականի հունվարի 1-ից շուտ: Բանն այն է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում էր փոփոխություններ կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում և ստեղծել հնարավորություններ էթիկայի հանձնաժողովի ստեղծման համար` տալով դրան լայն լիազորություններ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության կողմից փորձաքննության է ենթարկվել «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծը:
Խմբակցությունն առաջարկում էր, որ ԱԺ նախագահը պատգամավորի նկատմամբ կիրառի օրենքով նախատեսված կարգապահական պատասխանատվության միջոց` էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա, սակայն վարչությունն առաջարկում է ամրագրել, որ Ազգային ժողովի նախագահը կարող է կիրառել, այսինքն` դա պարտադիր չէ:
Բացի այդ, նրանք գտել են, որ նախագիծը պարունակում է ֆինանսատնտեսական որոշ հիմնախնդիրներ: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը այն դեպքում, երբ ՀՀ Ազգային ժողովի ընթացիկ տարվա ֆինանսավորման ծավալներում այս հանձնաժողովի գործունեության և սպասարկման հետ կապված ֆինանսական միջոցներ հատկացված չեն: Եվ այդ պատճառով առաջարկվում է սահմանել, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից»։
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
5260 դիտում
14:26 30-06-2018
ԱՀ Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը գումարել է փակ նիստ
1498 դիտում
09:29 02-12-2015
Շմայսի դեմ բողոքի վերաբերյալ որոշումը ԱԺ էթիկայի հարցերով հանձնաժողովը դեռ չի հրապարակել.«Ժողովուրդ»
6483 դիտում
10:11 17-02-2018
Էթիկայի հանձնաժողովը ստացել է քաղաքացու դիմումը՝ ընդդեմ Վիգեն Սարգսյանի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1405 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»