6519 դիտում
10:11 17-02-2018
Էթիկայի հանձնաժողովը ստացել է քաղաքացու դիմումը՝ ընդդեմ Վիգեն Սարգսյանի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ստացել է քաղաքացի Պետրոս Սարգսյանի դիմումն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի:
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին էթիկայի հանձնաժողովից: Դիմումի ուսումնասիրման ավարտի ժամկետներ հանձնաժողովից դժվարացան նշել՝ ասելով, թե այդ ամենը կկատարվի օրենքի սահմաններում: Խոսքը վերաբերում է Վիգեն Սարգսյանի կողմից քաղաքացուն «բոշա» անվանելու դեպքին, երբ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը վիրավոր զինծառայողին օգնելու համար նախարարի տարածած հայտարարության տակ թողել էր հետևյալ մեկնաբանությունը. «1000 դրամները պրծան, թե թազա բոշության ձև է», ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանը նշել էր. «Բոշան դու ես»:
Որոշ ժամանակ անց նախարարը հեռացրել էր և՛ օգտատիրոջ, և՛ իր մեկնաբանությունը, սակայն սոցիալական ցանցում բուռն քննարկում էր ծավալվել նախարարի կողմից արված վիրավորական արտահայտության շուրջ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1706 դիտում
07:36 19-11-2014
Էթիկայի հանձնաժողովը կքննի Զարուհի Փոստանջյանի դիմումն ընդդեմ Արտակ Զաքարյանի. ՉԻ
1534 դիտում
09:29 02-12-2015
Շմայսի դեմ բողոքի վերաբերյալ որոշումը ԱԺ էթիկայի հարցերով հանձնաժողովը դեռ չի հրապարակել.«Ժողովուրդ»
Այս բաժնից
1840 դիտում
08:55 23-01-2025
120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1504 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»