Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին
Հանրապետության տարածքում օգոստոսի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-14-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-12-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
[img]https://st0.shamshyan.com/editor/0210074001597046683162348.jpg[/img]
Երևան քաղաքում օգոստոսի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]https://st0.shamshyan.com/editor/0551970001597046667631778.jpg[/img]