Անդրեա Պիրլոն Իտալիայի հավաքական է հրավիրվել
«Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հրավիրվել է Իտալիայի ազգային հավաքական, որը նախապատրաստվում է Եվրո 2016-ի ընտրական փուլում Ադրբեջանի և Մալթայի հետ կայանալիք խաղերին: Այս մասին հաղորդում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Վետերան ֆուտբոլիստը հավաքականում կփոխարինի վնասվածք ստացած Ջամոկո Բոնավենտուային: