211652_close_icon
views-count148601 դիտում article-date 22:55 07-08-2020

Կրակոցներ Երևանում. բերման ենթարկվածը հայտնել է, որ կրակոցների հեղինակը ինքը չէ

Այսօր՝ օգոստոսի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Դանիել Վարուժան փողոցում կրակոցներ են հնչում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիով խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նշված փողոցի սեփական տներից մեկի բնակիչ, 38-ամյա Հրայր Ն.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իրեն ամրակցված որսորդական հրացանից մի քանի անգամ կրակոցներ է արձակել, սակայն ոստիկանության Մալաթիայի բաժնում վերջինս հայտնել է, որ ինքը կրակոցներ չի արձակել: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր