211652_close_icon
views-count2736 դիտում article-date 19:57 07-08-2020

Լոռու մարզի Շնող համայնքը ստացել է գյուղտեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ շարունակում է իրականացնել Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով Լոռու մարզի Շնող համայնքը ստացել է 41 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ կոմբայն: Գյուղատնտեսական աշխատանքների թեժ շրջանում այս գյուղտեխնիկայի մուտքը Շնող, էականորեն հեշտացրել է համայնքի գործը: Ծրագրի շրջանակում Շնող խոշորացված համայնքը ստացել է երկու տրակտոր, մեկական կոմբայն, շարքացան մեքենա, սկավառակավոր շարքացան, սկավառակավոր գութան, պտտվող գութան, կախովի սրսկիչ, կախովի կուլտիվատոր և միջջրային մշակության կուլտիվատոր: Շնողում ընդհանուր ներդրումը կազմել է 86 միլիոն 455 հազար 900 դրամ ՀՀ դրամ: [b]ՀՏԶՀ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր