211652_close_icon
views-count39449 դիտում article-date 10:18 18-05-2016

Խոշոր հրդեհ Լոռու մարզի Շնող գյուղում. տունն ամբողջովին վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 03:45-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Շնող գյուղի տներից մեկում հրդեհ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր գուղացիների օգնությամբ մի քանի ժամ պայքարել են նախ՝ կրակի տարածման, իսկ հետո այն ամբողջությամբ մարելու դեմ: Պարզվել է, որ դեռևս անհայտ պայմաններում այրվել է գյուղի 7-րդ փողոցի թիվ 25 տունը, որը պատկանում է Գերասիմ Բոշյանին: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննությունների պատասխանները հայտնի լինելուց հետո: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր