2581 դիտում
12:50 07-08-2020
Բարձրաստիճան պաշտոնատար անձիք չպետք է ստանան պարգևավճար. Էդմոն Մարուքյան
Տնտեսական աճի բացակայության պայմաններում բարձրաստիճան պաշտոնատար անձիք չպետք է ստանան պարգևավճար։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա գրել է . ««Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից մարտի 31-ին դիմել էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով քաղաքական, վարչական, հայեցողական և ինքնավար պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների (այսպես կոչված «30%-ների») ֆոնդի միջոցներն ուղղել կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին, քանի որ համաճարակի տարածման հետևանքով ինչպես համաշխարհային, այնպես էլ ներպետական տնտեսական ցուցանիշները շարունակում են սրընթաց անկում ապրել և, ըստ մասնագետների կանխատեսումների, դեռ ավելի են ընկնելու, միաժամանակ հայտնի չէ, թե հատկապես ընթացիկ տարում որքան կկազմի պետական բյուջեի պակասուրդը։
Դրանից հետո՝ այսօր համավարակի հայտարարումից հետո առաջին անգամ պատգամավորներին կրկին փոխանցվել է 30% պարգևավճար։
Քանի որ փոխանցումն արդեն ստացվել է, տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց ստացած պարգևավճարները փոխանցելու են Տավուշի մարզում հուլիսյան դեպքերի ընթացքում կրած վնասներից վերականգմանն ուղղված ծրագրերին։
Եթե հաջորդող ամիսներին ևս լինի պարգևատրում, ապա մենք կրկին այն կուղղենք բարեգործական նպատակների իրականացմանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շարունակում է պնդել, որ տնտեսական աճի բացակայության պայմաններում բարձրաստիճան պաշտոնատար անձիք՝ այդ թվում պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, մարզպետները, փոխմարզպետները, քաղաքապետերը և այլոք, չպետք է ստանան պարգևավճար։ Մենք գտնում ենք, որ նրանց բոլորի պարգևավճար ստանալը պետք է պայմանավորված լինի տնտեսական աճով և այլ էական սոցիալ-տնտեսական ցուցանիշներով»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
934 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am
583 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է