3192 դիտում
10:55 07-08-2020
Շրջակա միջավայրի նախարարը շրջայց է կատարել «Անտառային կոմիտե» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ների և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գրասենյակներ
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային շրջայց կատարեց «Անտառային կոմիտեի» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գրասենյակներ, ապա հանդիպում-քննարկում ունեցավ ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
«Անտառային կոմիտեի» և «Հայանտառ» ՊՈԱԿ այցի նպատակն էր տեղում ծանոթանալ աշխատակազմին, իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև քննարկել մի քանի ոլորտներում կտրուկ ու խորքային բարեփոխումներին միտված ամենակարճաժամկետ անելիքները։ Շրջակա միջավայրի նախարարության կառավարման ներքո գտնվող այս ենթաոլորտում առկա են բավականին կուտակված խնդիրներ, որոնք վճռական միջամտություն ու շրջադարձային գործելաոճ են պահանջում։
Անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովումը չափազանց կարևոր է մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացման և զարգացման առումով։ Անտառը շրջակա միջավայրի այն կարևորագույն բաղադրիչն է, որն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունի։ Ոլորտի բարեփոխումների հիմքում դրվելու է ինստիտուցիոնալ հարթությունների զարգացման և օրենսդրական այն իրավակարգավորումների անհրաժեշտությունը, որով ամրագրվելու են այդ փոփոխությունները, ինչպես նաև փայտագողության, անտառխախտումների ու ապօրինի անտառահատումների դեմ պայքարում բեկումնային վերահսկողության գործիքակազմի ներդրումը։
Նախարարը դարձյալ հղում արեց այն հայեցակարգային մոտեցմանը, որ շրջակա միջավայրի կառավարմանը զուգահեռ, չափազանց կարևոր է հանրակրթության բնագավառում էկոլոգիական գիտելիքների ուսուցանման, էկոլոգիական դաստիարակության խթանումը և էկոլոգիական մշակույթի արմատավորումը։ Քաղաքացուն պետք է սովորեցնել սիրել ու փայփայել շրջակա միջավայրը դեռ նախակրթական հաստատությունից։
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի ներկայացուցիչների հետ նախարարը քննարկեց ընթացիկ ծրագրերը, COVID19 համավարակով պայմանավորված վերջնաժամկետների փոփոխություններն ու շոշափելի ապագայում սպասվելիք արդյունքները։
Ամփոփելով հանդիպումները՝ ՇՄ նախարարը գործընկերներին հորդորեց պատասխանատվությամբ մոտենալ խնդիրների ձևակերպման, հանրամատչելի, ամբողջական գույքագրմանը և համապատասխան խողովակներով վերհանմանը։ Միայն այդ դեպքում է հնարավոր առկա իրավիճակի բարելավմանը, խնդիրների լուծմանն ու ռիսկերի կառավարմանն ուղղված գործուն քայլեր անել։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
379 դիտում
13:47 07-09-2024
Հայաստան է ժամանելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը
361 դիտում
13:19 07-09-2024
Երևանի գրադարանների համար շուրջ 40 մլն դրամի գրքեր են ձեռք բերվել
421 դիտում
12:46 07-09-2024
Կարևորում ենք Հայաստան-Բրազիլիա բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը և խորացումը. Նիկոլ Փաշինյան