211652_close_icon
views-count14156 դիտում article-date 10:30 06-08-2020

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Ռոստելեկոմ»-ի հետ միասին խրախուսական գումարներ բաժանեց բուժաշխատողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ երկրում մոլեգնում է կորոնավիրուսը, քաղաքական ուժերից ամեն մեկն իր շահն է առաջ բրդում, խոսում են ու խոսում, «Իմ քայլը» խմբակցության անդամ, Գեղարքունիքի մարզից վարկանիշային ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գործ է անում: Պատգամավոր Թովմասյանը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկի` Ռոստելեկոմի հետ միասին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին պարգևավճարներ բաժանեցին: 8 տասնյակից ավել աշխատակիցներ Թ. Թովմասյանի առաջարկությամբ եւ Ռոստելեկոմ Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի օգնությամբ խրախուսվեցին: Վարորդից մինչեւ տնօրեն, բժիշկից մինչեւ բուժակ ու մաքրուհի, ստացան խրախուսական գումարներ եւ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ ինչ էլ անեն` քիչ է լինելու բժիշկների համար: «Դուք այսօր մեր սահմանապահ զինվորների նման վտանգավոր ճակատում եք ու մարտնչում եք չերեւացող վարակի դեմ: Ուզում եմ պինդ մնաք, առողջ մնաք, որ կարողանաք առողջացնել մեր հայրենակիցներին: Ես խոնարհվում եմ բոլորիդ առաջ»,- հայտարարեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա հույս հայտնեց, որ մարզում նմանօրինակ ակցիաները շարունակական կլինեն եւ հնարավորություն կլինի առաջիկայում այլ բնակավայրերի բուժաշխատողներին եւս խրախուսական գումարներ բաժանել
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր