1579 դիտում
16:41 05-08-2020
Շիրակի մարզում նվազել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը
Շիրակի մարզում նվազել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը: Օգոստոսի 5-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում Շիրակի մարզի՝ կորոնավիրուսով վարակված 37 բնակիչ է բուժվում։ Այս մասին տեղեկացրեցին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 7914 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 4-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 6560 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 564 քաղաքացի, նրանցից 131-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 474 բնակիչ։
53 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 36 դեպք:
Նմանատիպ նյութեր
700 դիտում
13:42 22-05-2020
Շիրակի մարզում ավելացել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը
4243 դիտում
22:10 29-05-2020
Կորոնավիրուսով վարակված կամ վարակված լինելու մեջ կասկածվող կանայք կարող են շարունակել կրծքով կերակրումը. ՅՈՒՆԻՍԵՖ
Այս բաժնից
472 դիտում
21:38 17-05-2024
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
421 դիտում
21:26 17-05-2024
Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
502 դիտում
21:13 17-05-2024
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում