697 դիտում
13:42 22-05-2020
Շիրակի մարզում ավելացել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը
Շիրակի մարզում ավելացել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը: Այս մասին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ մայիսի 22-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 99 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 40-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչև օրս դուրս է գրվել 115 պացիենտ, որոնցից 92-ը՝ մարզի բնակիչ։ 28 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 283 քաղաքացի։ Հիվանդության անախտանիշ ընթացքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ, նրանցից 48-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Արձանագրվել է մահվան 7 դեպք։
Մարտի մեկից մինչև օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1745 նմուշառում, մայիսի 12-21-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 422 նմուշառման հետազոտություն։
Նմանատիպ նյութեր
1570 դիտում
16:41 05-08-2020
Շիրակի մարզում նվազել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը
4225 դիտում
22:10 29-05-2020
Կորոնավիրուսով վարակված կամ վարակված լինելու մեջ կասկածվող կանայք կարող են շարունակել կրծքով կերակրումը. ՅՈՒՆԻՍԵՖ
Այս բաժնից
397 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
664 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
436 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը