slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Վերանորոգվել են Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Չինարի համայնքների դպրոցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Վերանորոգվել են Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Չինարի համայնքների դպրոցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1575 դիտում article-date 15:30 24-03-2021
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է սահմանամերձ համայնքների մի քանի դպրոցներ և ծանոթացել արդեն ավարտված աշխատանքներին։

Տավուշի մարզպետարանը տեղեկացնում է, որ մեկ տարի առաջ մեկնարկել էին Այգեպարի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները: Մարզպետն արդեն գնահատել է արդյունքները։

«Անցած տարի առանձնացրել էինք երկու ուղղություն՝ առաջինը՝ դպրոցներում ջրի և սանհանգույցի առկայությունը, երկրորդը՝ ջեռուցման առկայությունը։ Այդ խնդիրները մենք լիարժեք լուծել ենք»,- նշել է Հայկ Չոբանյանը: Չինարի և Մովսես համայնքների միջնակարգ դպրոցներում մարզպետը ծանոթացել է կատարված բարեկարգման աշխատանքների հետ։ Նրա խոսքով, Չինարիի դպրոցն ամբողջությամբ լուծել է իր սանիտարական խնդիրները, որի մեջ մտնում է նաև ջեռուցումը, ըստ էության՝  դպրոցն առաջին անգամ կենտրոնացված ջեռուցում ունի։ Վերանորգվել են նաև դասարաններ, առանձին սենյակներ, գրադարանը և սանհանգույցները:

«Քայլ առ քայլ մենք պետք է դպրոցները բերենք  բովանդակային և էսթետիկ առումով որոշակի մակարդակի, ինչը կնպաստի մեր կողմից թիվ մեկ առաջնայնություն համարվող կրթության ոլորտում որակական, էական փոփոխություններ իրականացնելուն»,- ավելացրել է Հայկ Չոբանյանը:

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր