ՈւԵՖԱ-ն փոփոխություններ է կատարել եվրագավաթներում
ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն փոփոխություն է կատարել այս տարվա Եվրագավաթների անցկացման ձևաչափում, հայտնում է Armsport.am-ը:
Չեմպիոնների և Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպումներից սկսած, ֆուտբոլիստների ստացած դեղին քարտերը կչեղարկվեն: Դրանք ազդեցություն չեն ունենա նաև մյուս փուլերում:
ՈՒԵՖԱ-ն այս քայլով փորձել է մեղմել այն բարդ հետևանքները, որոնք կարող են առաջանալ մրցաշարերի անցկացման ձևաչափը փոփոխելուց հետո:
Հիշեցնենք ՝ այս մրցաշրջանում, 1/4 եզրափակիչ հանդիպումներից սկսած, թիմերը միմյանց կհանդիպեն ընդամենը մեկ անգամ:
Ըստ պատկան մարմինների, դա հնարավորություն կտա դանդաղեցնել կորոնավիրուսի համավարակի տարածումը: