2110 դիտում
23:40 04-08-2020
Իջևանի ոստիկանները բնապահպանական ոլորտի օրինախախտումներ են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բնապահպանական ոլորտի օրինախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով Իջևանի ոստիկանները, համագործակցելով Տավուշի մարզային վարչության ծառայողների հետ, պարբերաբար իրականացնում են ուժեղացված ստուգայցեր։
Հերթականն իրականացրին օրերս։ Բաժնի սպասարկման տարածքի տարբեր հատվածներում քրեական հետախույզները հայտնաբերեցին պայթածուխ պատրաստելու տարաներ և 10 խորանարդ մետրից ավելի փայտանյութ: Հայտնաբերեցին նաև փայտածուխով լցված մի քանի տասնյակ պարկ։ Փայտածուխ հայտնաբերվեց նաև տարաներում։
Տերերը չեն ներկայացրել հայտնաբերվածի օրինականության վերաբերյալ փաստաթղթեր։ Ուժեղացված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվեց նաև մոտ 12 խմ փայտանյութով բարձված «Զիլ» բեռնատար, որի վարորդը` Իջևանի 37-ամյա բնակիչը, բեռի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել։ «Զիլ»-ը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքերի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1762 դիտում
11:32 25-10-2016
Ուժեղացված ծառայություն ընթացքում ճանապարհային ոստիկանները օրինախախտումներ են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
574 դիտում
08:40 19-09-2024
Երբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելու. «Փաստ»
Այս բաժնից
544 դիտում
11:20 30-10-2024
Ֆասթ Բանկը գործարկում է UBPay-ը․ դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ