50582 դիտում
19:00 05-06-2023
Տավուշի մարզում Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ իրականացվեց «Չփորձե՛ք ասել, թե ես սրա մարդն եմ, նա իմ քավորն է» օպերացիան. հայտնաբերվել են մեծ թվով օրինախախտումներ, այդ թվում՝ զենք, զինամթերք, թմրամիջոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ Տավուշի մարզում իրականացվեց ուժեղացված ծառայություն:
Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն կրել էր «Չփորձե՛ք ասել, թե ես սրա մարդն եմ, նա իմ քավորն» անունը: Մինչ ծառայության մեկնարկը Իջևանի մշակույթի տան դիմաց Ա. Խուդինյանը ընդունեց շարային ստուգատեսը և տվեց խիստ հանձնարարականներ՝ ասելով. «Առաջին հերթին քաղաքացիների նկատմամբ լինել հարգալից, դիմեն Դուք-ով, անգամ այն օրինախախտի նկատմամբ, ով երբեմն գինովցած անհարգալից վերաբերմունք կցուցաբերի պարեկի նկատմամբ: Մենք չպետք է հավասարվենք նմաններին և պետք է առաջնորդվենք օրենքով»:
Ա. Խուդինյանը նաև փոխանցեց ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի խոսքը, որ չպետք է հանդուրժող լինել ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարած վարորդների նկատմամբ և եթե որևէ պարեկ խմած վարորդի խմածությունը չի արձանագրի, ապա այդ պարեկը կհեռացվի Պարեկային ծառայությունից:
Ա. Խուդինյանը հայտնեց նաև, քանի որ ՆԳ նախարար Վ. Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի որոշումներով 2023 թվականը հայտարարվել է թմրամոլության դեմ պայքարի տարի, ապա պարեկները պետք է նույնիսկ օպերատիվ տվյալներ ստանալով հայտնաբերեն նման խորթ երևույթները:
Տեղում էր նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, ով նույնպես տվեց հանձնարարականներ, ապա պարեկները դուրս եկան ծառայության՝ այն իրականացնելով Իջևանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Շամշադինի և Տավուշի մարզն ընդգրկող գյուղական համայնքներում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատանքները ղեկավարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Մաթևոսյանն ու ՊԾ Տավուշի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանը:
Ուժեղացված ծառայության ընթացքում Տավուշի մարզի պարեկները հայտնաբերել են ապօրինի պահվող մեծ քանակի զենք, զինամթերք, մեծ քանակի թմրամիջոցներ, հայտնաբերվել են առանց վարորդական իրավունքի վկայականի ավտոմեքենաներ վարած վարորդներ, փոխարինված համարանիշներով ատվոմեքենաներ, ԱՊՊԱ և տեխզննում չանցած ավտոմեքենաներ, իսկ 3 տասնյակից ավելի ավտոմեքենաների վարորդների նախազգուշացվել է, որ չպետք է երթևեկեն մգեցված ապակիներով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 354+
354+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)