211652_close_icon
views-count3116 դիտում article-date 17:48 04-08-2020

Չստացված դերասաններից մեկը Մաշտոցի պուրակի, Ամուլսարի, Էրեբունի-Երևան այգու դերասանություններից հետո քաղաքապետ է հիմա. Աննա Մկրտչյան

Անորակ դերասանության բարձրագույն կոչումներին «արժանի» չստացված դերասաններ, չստացված Աժ նախագահություն իրենց ներկայիս հարակից պաշտոնյաներով, մարդկության ու բնության «պահապաններ» կարո՞ղ է հիմա էլ ձեր մոտ ցանկություն առաջանա նույն դիրքերում հայտնվել նույն — Մաշտոցի պուրակում, — Ամուլսարում, — Էրեբունի-Երևան 2800 այգում կամ, թեկուզ — գազի գնի հետ կապված (2012թ., 2015թ., 2017թ. և այլն)։ Չնայած ի՞նչ անընդունելի հարց եմ բարձրացնում։ Չստացված դերասաններից մեկը Մաշտոցի պուրակի, Ամուլսարի, Էրեբունի-Երևան այգու դերասանություններից հետո քաղաքապետ է հիմա։ Լավ էլ կառուցապատում է (քարով ու երկաթով)։ Մյուս մասն էլ Աժ ու կառավարություն են լցվել ու բռնազավթել։ Իսկ, այն հուզիչ ֆոն ապահովող «լրիվ անկեղծ մարդիկ», որ «այդ այգիներում ունեցած լավ հիշողություններն էին պաշտպանում»։ Ձեզ ի՞նչ եղավ, Մարության Հայկը ջնջե՞ց հիշողություններդ, թե՞ հիմա էլ էտ հիշողությունները Նիկոլի ու իր քաղաքապետի քարով ու երկաթով կառուցապատվող տարածքում եք, թանկացած գազի գնի պայմաններում ու Ամուլսարի «ֆոնին» եք «կերտելու»։ Չնայած, սա շարունակությունն է, «հանված» արագաչափերի, «ջնջված» կարմիր գծերի, «չսիրված» պադավատներ… դե մնացածը գիտեք արդեն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր