8402 դիտում
15:34 04-07-2015
20-րդ դարի ամենասիրված դերասաններից մեկը... ռուսական լրատվամիջոցի անդրադարձը Մհեր Մկրտչյանին. լուսանկարներ, տեսանյութ. tert.am
Հանրահայտ հայ դերասան Մհեր Մկրտչյանը (Ֆրունզիկ Մկրտչյան) 20-րդ դարի ամենասիրված դերասաններից է, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2015/07/04/frunzik/1725405]tert.am[/url]-ը:
Նա հայտնի է եղել ամբողջ Խորհրդային միությունում՝ իր տաղանդավոր դերակատարմամբ, հանրահայտ մեծ քթով, անհուն աչքերով... Նա շատ դերեր չի կատարել, սակայն իր խաղացած յուրաքանչյուր հերոսն անջնջելի հետք է թողել հանդիսատեսի սրտում և հիշողության մեջ, գրում է Российская газета-ն՝ ուշագրավ անդրադարձ ներկայացնելով դերասանի ծննդյան 85-ամյակի առթիվ։
[b]Նա ապրել է երկու անձնագրով
[/b]
[img]/ups/images/0187667001436009551517780.jpg[/img][img]/ups/images/0376937001436009549123122.jpg[/img]
Ֆրունզե Մկրտչյանը ծնվել է 1930-ի հուլիսի 4-ին Լենինականում (Գյումրի)։ Դերասանն ունեցել է երկու անուն՝ Մհեր, այդպես նրան անվանում էին ընտանիքում և ընկերական շրջապատում, իսկ երկրորդը՝ Ֆրունզե, այդպիսի անուն նա ստացել է ի պատիվ Քաղաքացիական պատերազմի հայտնի հերոսի։ Ասում են՝ նա ունեցել է երկու անձնագիր՝ ամեն անվանը համապատասխան։
[b]Կադրում հայտնվել է միայն ոտքը
[/b]
[img]/ups/images/0621657001436009527539061.jpg[/img]
1940-ականներին նրա հորը ձերբակալել են գողության համար, որը նա կատարել էր ընտանիքը կերակրելու համար։ Նա փորձել էր կտորեղեն դուրս բերել կոմբինատի տարածքից։ Դերասանի հորը դատապարտել են 10 տարվա ազատազրկման։ Թատերական ինստիտուտ դիմելու մասին խոսք անգամ լինել չէր կարող։
1947-ին Ֆրունզիկն ավարտել է դպրոցը և գործի անցել գործարանում։ Նա միայն 1956-ին է ավարտել Երևանի թատերագեղարվեստական ինստիտուտը և անմիջապես աշխատանքի անցել Սունդուկյանի անվան թատրոնում։ Դերասանին նույն տարում հաջողվել է նկարահանվել իր առաջին դերում՝ Ալեքսանդր Ռոուի «Սևանա լճի գաղտնիքը» ֆիլմում։ Նա կատարել է քարերը ճանապարհից հավաքող տղայի դերը։ Մոնտաժման ընթացքում պարզվել է, որ կադրում հայտնվել է միայն Ֆրունզիկի ոտքը։ Արդեն 1960-ին Ֆրունզիկ Մկրտչյանը կարողացել է «ամբողջությամբ» նկարահանվել «Նվագախմբի տղաները» ֆիլմում։
[b]Վարորդ Խաչիկյանը
[/b]
[img]/ups/images/0663950001436009505793675.jpg[/img]
Անկեղծ և բարի վարորդի դերը Ֆրունզիկը կատարել է Գեորգի Դանելիայի «Միմինո» կատակերգության մեջ։ Հետաքրքրական է, որ ի սկզբանե ֆիլմում Ֆրունզիկի կերպարը չի եղել, այն հետո է ավելացվել սցենարի որոշ փոփոխությունների արդյունքում։ Հայտնվել է հայաստանցի վարորդ Ռուբիկ Խաչիկյանի կերպարը, որը դերասանը փայլուն է կատարել։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2015/07/04/frunzik/1725405]կայքում[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4385 դիտում
21:21 17-07-2020
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում հետևանքների համար. Հարավկորեական լրատվամիջոցի անդրադարձը
Այս բաժնից
1399 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ