211652_close_icon
views-count65042 դիտում article-date 14:07 04-08-2020

Ավազակային հարձակում Երևանում գտնվող «Հայփոստ»-ում. ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են ատրճանակով զինված հանցագործին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Մի տղամարդ՝ ատրճանակով զինված, մտել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցi 83 շենքում գործող 0064 «Հայփոստ»-ի գրասենյակ և զենքի սպառնալիքի տակ աշխատակիցներից պահանջել գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, այդ պահին նշված վայրում են եղել ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության և «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները, ովքեր դրսում կարողացել են հետապնդել ու վնասազերծել զինված քաղաքացուն, ով այնուհետև բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք ատրճանակը։ Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, իսկ դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի քննիչները՝ քնչական բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ազատ Գրիգորյանի գխավորությամբ։ Փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանշներով քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից վնասազերծված զինված քաղաքացին Երևանի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Կարապետյանն է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր