5303 դիտում
17:36 03-08-2020
Արթուր Վանեցյանի դեմ հետապնդումները նոր փուլ են մտնում. Hraparak.am
[url=https://hraparak.am/post/840d90fe42e0a4b9d5b582e133a8de9a?fbclid=IwAR0fef3Gjd7DRzheg0R8qlVsEnVTndw6BFjByBsKwWvAioLKh07DpSL-CG0]Hraparak.am[/url]-ը գրում է. Անցած շաբաթ ԱԱԾ-ում քրեական գործի նյութեր էին նախապատրաստում իրենց նախկին տնօրենի՝ Արթուր Վանեցյանի նկատմամբ։ Նրան հրավիրեցին հարցաքննության, ապա ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ Վանեցյանը պաշտոնի չարաշահում է կատարել․ «Պարզվել է, որ փոխգնդապետի զինվորական կոչումով, նախկինում ծառայությունից արձակված անձը դիմել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենին՝ զինվորական ծառայության կրկին անցնելու խնդրանքով, և այդ պահին արդեն իսկ լրացել էր նրա 51-ամյակը, ինչից ելնելով, ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար սահմանված է հետևյալ տարիքային սահմանափակումը՝ փոխգնդապետի համար 50 տարեկանը։ Նկատի ունենալով, որ ծառայողական քննության շրջանակներում ձեռք են բերվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ առերևույթ փաստական տվյալներ՝ ուստի ծառայողական քննության նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար»:
Այս հաղորդագրությունն արդեն վկայում էր այն մասին, որ իշխանությունը ձվի մեջ մազ է փնտրում՝ ամեն գնով Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։ Սակայն, ըստ ամենայնի, աղմուկը, որը հաջորդեց այս հաղորդագրությանը, ինչ որ չափով սթափեցրեց ԱԱԾ-ին՝ հասկացան, որ այս գործը հեռանկար չունի եւ, մեր տեղեկություններով, արդեն հրաժարվել են դրանից։
Սակայն Նիկոլ Փաշինյանը «վճռական» է տրամադրված՝ նա՝ իր շնորհիվ ԱԱԾ տնօրենի բարձր պաշտոնին հայտնված Արգիշտի Քյարամյանին հիշեցրել է, որ հենց այնպես չի նշանակվել այդտեղ, որ պարտավոր է իր հրահանգները սրբորեն կատարել եւ հնարավոր կարճ ժամկետում, իսկ օրվա հրահանգը Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցելն ու կալանավորելն է։ Ու ԱԱԾ-ում նոր գործընթաց է սկսվել։
Մանրամասներն՝ [url=https://hraparak.am/post/840d90fe42e0a4b9d5b582e133a8de9a?fbclid=IwAR0fef3Gjd7DRzheg0R8qlVsEnVTndw6BFjByBsKwWvAioLKh07DpSL-CG0]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
42254 դիտում
15:18 23-09-2019
Ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում․ Արթուր Վանեցյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին․ hraparak.am
4153 դիտում
14:18 30-05-2020
Ընթանում է Արթուր Վանեցյանի կուսակցության համագումարը. hraparak.am
Այս բաժնից
760 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
631 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
433 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը