4966 դիտում
18:42 02-08-2020
Նաիրա Զոհրաբյան. Ինչո՞ւ Վանոն պիտի չլիներ
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչո՞ւ Վանոն պիտի չլիներ
Երկար անունով նախարարությունն իր թոփ մեկ խնդիրը լուծեց։ Գրական նոր չափորոշիչների քննարկումները վերածվեցին գրական ահեղ մարտերի։ Հներին օրը մի քանի անգամ արտաշիրիմում արեցին, հերձեցին, տեղ-տեղ դիակապտեցին ու նորից հանձնեցին հողին, իսկ նորերին օնլայն թաղեցին, և թաղման ծեսի պարտադիր պահանջն այն էր, որ երիտասարդ գրողներին բռնի ուժով մասնակիցը դարձնեն սեփական օնլայն հուղարկավորությանը։
Քիչումիչ բովանդակային միտք արտահայտողներին էլ տվեցին ադրենալինի պակասից գազազած ֆեյսահայության բերանն ու վերջիններս հռչակվեցին տեսակետ չունեցող, նեկրոզ ուղեղով կոմֆորմիստներ։
Վյսո։ Խնդիրը լուծված է։ Չկա բովանդակային քննարկում ու էս համատարած քֆուրագեյթի ֆոնին նախարարությանը մնում է ավարտին հասցնել իր սկսած փնթի գործը։
Բայց ողջ էս ուղեղային հրմշտոցի մեջ մի տող ընկավ աչքիս, թե ինչո՞ւ նոր գրական հայեցակարգում չկա Վանո Սիրադեղյանը։
Իսկ ո՞նց կարող էր Վանոն լինել, ո՞նց կարող էր էս, իբր, սուպերլիբերալ, բայց իրականում ծանծաղամիտ ու գոլ միջավայրում Վանո լինել։ Ընկերներից մեկը լավ էր ասել՝ այդ հայեցակարգում բոլոր տաղանդավորների ներկայությունը պատահականություն է, բոլոր անտաղանդներինը՝ օրինաչափություն։
Հա, մի բան էլ. դեմքի ուլտրամոդեռն արտահայտությամբ ժամանակակցի և ազատականի մասին լավաշ տեքստեր գրողներ, հարգելի ազատականիստներ, անգամ ամենապահպանողական, կրոնական տեքստը կարելի է մեկնաբանել այնպիսի ազատական մտքով, որ դա շատ ավելի ազատականություն ու լայնախոհություն տա երիտասարդներին, քան կարող է տալ ուլտրաժամանակակից և ձեր իսկ «սլենգով» ասած՝ «ամենափախած» գրական գործը։
Ամեն ինչ կախված է հայացքից՝ ինչպես տեսնել, ընկալել ու ամենակարևորը՝ ներկայացնել։
Ի վերջո, դեռ 1900-ականների սկզբին էր Ուորլըս Սթիվենսը գրել իր հայտնի՝ «Կեռնեխին նայելու 13 եղանակը»»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3025 դիտում
13:32 24-03-2020
Ես կամիկաձե չեմ, բայց վստահ եմ, որ խորհրդարանը պիտի աշխատի. Նաիրա Զոհրաբյան
8362 դիտում
21:08 09-08-2020
Նաիրա Զոհրաբյան. Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդներն ի՞նչ պիտի անեն
Այս բաժնից
571 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5728 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի