211652_close_icon
views-count25481 դիտում article-date 16:08 31-07-2020

Երևանում թալանել են հայտնի «Միստր Գիրոս» արագ սննդի կետը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 29-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած գողության փաստով։ Այդ օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել անհայտ քաղաքացի և հայտնել, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք դուռը կոտրելու միջոցով մտել են Անդրանիկի փողոցում գործող «Միստր Գիրոս» արագ սննդի կետի տարածք և դրամարկղից հափշտակել գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Տեղում կատարվածի մասին բացատրություն է տվել նշված սննդի կետի պատասխանատու Անդրանիկ Ս-ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ արդեն պարզել են՝ ովքեր են կատարել գողությունը, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումեր՝ նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննության շահերից ելնելով՝ նրանց տվյալները չենք հրապարակում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր