273713 դիտում
15:07 31-07-2020
Բանգլադեշի ավտոլվացման կետերից մեկում Հենրիխ Մխիթարյանին դարձրել են «էստի համեցեք» աշխատող մանեկեն. ՖՈՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում՝ Անդրանիկի փողոցում, այսօր զարմանալի պատկերի ականատես դարձանք:
Փողոցում գործող ավտոլվացման կետերից մեկը, որպես գովազդային մանեկեն, օգտագործում է... Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի պատկերը: Այսինքն, մեր առաջատար ֆուտբոլիստն է ավտոլվացման այդ կետի համար վարորդներին «էստի համեցեք» կանչում:
Չգիտենք, թե ում «հզոր» ուղեղում է նման գաղափար առաջացել և Մխիթարյանի անունը նման ձևով օգտագործել, բայց հաստատ գիտենք, որ քաղաքակիրթ երկրներում սրա համար անմիջապես դատի կտային՝ մարդու իմիջային իրավունքները խախտելու և ապօրինի կերպով օգտագործելու համար: Մեղմ ասած, դժվար թե Հենրիխը իր պատկերը ավտոլվացման կետում գովազդային նպատակներով կիրառելու համաձայնություն տված լիներ:
Բացի այդ, սա շատ հոռի երևույթ է, որը չի գեղեցկացնում մեր քաղաքը, և միայն բացասական վերաբերմունք է առաջացնում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
Նմանատիպ նյութեր
15922 դիտում
15:37 03-03-2018
«Կես գնով ռեցեպտներ, Էստի՜ համեցեք..» Մկոյի հեգնական գրառումը՝ դեղերի դուրս գրման մասին նոր օրենքի վերաբերյալ