Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ. Armlur.am
[url=https://armlur.am/1028028/?fbclid=IwAR15Y5mJ-ffFCLYimnkoBGdRAtEs50Y78gNkry3EArp3L6HU1h-PdxS7hn8]Armlur.am[/url]-ին հայտնի դարձավ, որ իշխանությունները «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցել են քրեական գործ, որի շրջանակներում Վանեցյանը վաղը` հուլիսի 31-ին հրավիրվում է ԱԱԾ` հարցաքննության:
Ըստ ԱԱԾ մեր աղբյուրի, քրեական գործը վերաբերվում է պաշտոնական դիրքի չարաշահմանը, որի հետևանքով պետական բյուջեին հասցվել են վնասներ: Մենք նաև տեղեկացանք, որ Վանեցյանը հարցաքննության է հրավիրվել ժամը 11-ի շրջանակներում և ներակայանալու է փաստաբանի հետ: