211652_close_icon
views-count1621 դիտում article-date 12:07 30-07-2020

Վարչապետը հույս ունի, որ սեպտեմբերին կարձանագրվի կորոնավիրուսային ճգնաժամի ավարտը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ սեպտեմբերին կարձանագրենք կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամի ավարտը: Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստում՝ ավելացնելով, որ վերջին 15 օրում կորոնավիրուսի համաճարակային վիճակը Հայաստանում էականորեն բարելավվել ու բարելավվում է. «Հունիսի 11-ից հետո առաջին անգամ մենք ունենք ակտիվ դեպքերի 9 հազարից պակաս դեպք: 6 օր անընդմեջ ունենք 400-ից պակաս ամենօրյա դեպքեր: Այսպիսով, մենք հնարավորություն ունենք ջարդելու համավարակի ողնաշարը, և սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն»,- «[url=https://armenpress.am/arm/news/1023517.html]Արմենպրեսի[/url]» հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ համաճարակի պիկը եղել է հուլիսի 6-ին: Կառավարության ղեկավարը կարևորեց սահմանված հակահամաճարակային կանոնների խստությամբ պահպանումը և նկատեց, որ մի քանի օրից թոշակների բաժանման գործընթացն է սկսվում, և պետք է ամեն ինչ անել, որ փոստային բաժանմունքներում կուտակումներ չլինեն: Այդ համատեքստում վարչապետը հանձնարարականներ տվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին: «Ցավոք, մենք վստահ գիտենք, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի: Սա նշանակում է, որ մեր քաղաքացիները, որոնք կարող էին իրենց հանգիստն անցկացնել արտերկրում, պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից: Մենք մեր հանրային կյանքի օրակարգից համաճարակը դուրս բերելու խնդիր ունենք: Սա չի նշանակում, որ կորոնավիրուսի դեպքեր չեն լինի, այլ նշանակում է, որ այդ դեպքերը լինեն այն մակարդակի վրա, որ դա մենք չհամարենք ճգնաժամ: Այդ շանսն այսօր ունենք, թե որքանով այդ շանսը կիրականացնենք, կախված է մեզնից: Հույս ունենք, որ սեպտեմբերին կարձանագրենք ճգնաժամի ավարտը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր