2869 դիտում
15:45 27-06-2018
Առաջիկա օրերին մինչև 40 աստիճան տաքություն կարձանագրվի. Գագիկ Սուրենյան
Առաջիկա 5 օրերին էլ՝ մինչև հուլիսի 2-ը ներառյալ, գտնվելու ենք ակտիվ ջերմային գոտում: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողներին ասել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը:
«Տաք օդային հոսանքների առաջին ընդգրկման շրջանները կլինեն Արարատյան դաշտում, որտեղ երեկ առավելագույն ջերմաստիճանը հասել է 34-37 աստիճանի, իսկ այսօր կհասնի մինչև 38 աստիճանի։ Առաջիկա 5 օրերին էլ՝ մինչև հուլիսի 2-ը ներառյալ, գտնվելու ենք ակտիվ ջերմային գոտում»,- ասաց նա։
Նա հայտարարեց որ հանրապետության ամենատաք շրջաններում կարձանագրվի մինչև 40 աստիճան տաքություն։
«Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտիներում ջերմաստիճանը կհասնի մինչև 40 աստիճանի»,- ասաց Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ տաք ջերմային ֆոնը կպահպանվի մինչև հուլիսի 2-ը։
Նմանատիպ նյութեր
1111 դիտում
09:50 28-04-2024
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
27127 դիտում
20:09 14-02-2016
Փետրվարի 17-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է +20 աստիճան տաքություն.Գագիկ Սուրենյան
29159 դիտում
10:10 04-08-2017
Հովտային գոտում 5 օր շարունակ սպասվում է +40…+41 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
538 դիտում
18:45 26-11-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային
706 դիտում
18:32 26-11-2024
Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ
571 դիտում
18:20 26-11-2024
Անահիտ Մանասյանը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ