«Սևիլյայի» խաղացողը վարակվել է կորոնավիրուսով. օգոստոսի 6-ին թիմը պետք է խաղա «Ռոմայի» հետ
«Սևիլյան» հայտնել է, որ թիմում կորոնավիրուսով վարակվելու դեպք է գրանցվել: Կիրակի օրը թիմի խաղացողները, մարզչական շտաբն ու անձնակազմը թեստ էին հանձնել, և ֆուտբոլիստներից մեկի պատասխանը դրական է եղել: Այժմ նա սիպտոմներ չունի, իրեն լավ է զգում և տնային ինքմամեկուսացման մեջ է:
«Սևիլյան» այս մասին անմիջապես հայտնել է մարզական գերատեսչություններին, ինչպես նաև՝ առողջապահական մարմիններին:
Թիմի հիմնական կազմը ժամանակավորապես դադարեցրել է մարզումները, իսկ մարզաբազայում ախտահանիչ քայլեր կիրականացվեն: «Սևիլյան» մտադիր է մարզումները վերսկսել հուլիսի 30-ին, եթե կրկնակի թեստերի պատասխանները բացասական լինեն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Սևիլյան» պետք է հանդիպի «Ռոմայի» հետ: