211652_close_icon
views-count2014 դիտում article-date 17:23 29-07-2020

60 անվճար տեղ «Հրդեհային պաշտպանություն» և «Փրկարարական գործ» մասնագիտությունների գծով

Համաձայն Հայաստանի հանրապետության կառավարության «Հայաստանի հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» 2020 թվականի մայիսի 21-ի N 797-Ն որոշման, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային հատկացվել է 60 անվճար տեղ բակալավրի կրթական ծրագրի առկա և հեռակա ուսուցման «Հրդեհային պաշտպանություն» և «Փրկարարական գործ» մասնագիտությունների գծով, որից 5 տեղ տրամադրվել է Արցախի հանրապետությանը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նմանատիպ նյութեր