211652_close_icon
views-count1735 դիտում article-date 16:20 29-07-2020

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 28-ին 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մասնավորապես` Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 6000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, 15 հա, 1․5 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5200 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, 5 հա, 8000 քմ, Սասունիկ գյուղում՝ 3 հա, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 2000 քմ, Մասիս քաղաքում՝ 3000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 500 քմ, 1000 քմ, Մերձավան գյուղում՝ 4 հա, 10 հա, Կոտայքի մարզի Արամուս գյուղում՝ 7000 քմ, Ներքին Պտղնի գյուղում՝ մոտ 3 հա, 600 քմ, Մրգաշեն գյուղում՝ մոտ 1000 քմ, Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղում՝ մոտ 40 հա։ Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր