1879 դիտում
16:07 29-07-2020
Տավուշում զոհված զինծառայողների համար Վաշինգտոնի Հայ առաքելական եկեղեցում հոգեհանգստի աղոթք է հնչեցվել
Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո հատուկ հոգեհանգստի արարողությամբ աղոթք է հնչեցվել հայ-ադրբեջանական սահմանին զոհված հայ զինվորականների համար:
«[url=https://www.amerikayidzayn.com/a/5519666.html]Ամերիկայի ձայն[/url]»-ը տեղեկացնում է, որ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովսեփ քահանա Կարապետյանի խոսքով՝ կորոնավիրուսային սահմանափակումներից հետո արդեն չորրոդ շաբաթն է, որ եկեղեցին բաց է մարդկանց համար:
«Եվ, օգտվելով առիթից, այսօր աղոթեցինք սահմանին զոհված մեր զինվորականների և մեր սամանների խաղաղության համար»,- ասել է նա:
Եկեղեցու ծխական խորհրդի անդամ Արա Ավետիսյանի խոսքով՝ իրենց աղոթքներն ուղղում են Հայաստանի և Արցախի ժողովրդին՝ հուսալով, որ բոլոր տեսակի հակամարտությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով:
«Մենք աղոթում ենք հակամարտության խաղաղ կարգավորման համար, աղոթում ենք, որ Աստված մեր ժողովրդի հետ լինի և պաշտպանի մեր ժողովրդին»,-նշել է Արա Ավետիսյանը:
Նմանատիպ նյութեր
2940 դիտում
20:58 28-07-2020
Տավուշում զոհված զինվորականների համար Վաշինգտոնի Հայ առաքելական եկեղեցում հոգեհանգստի աղոթք մատուցվեց
1300 դիտում
09:06 08-05-2015
Վաշինգտոնի Մայր Տաճարում հնչեցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթք. տեսանյութ
Այս բաժնից
523 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
616 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է