1573 դիտում
09:06 08-05-2015
Վաշինգտոնի Մայր Տաճարում հնչեցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթք. տեսանյութ
Վաշինգտոնի Մայր Տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և ցեղասպանությունը վերապրածների կյանքի համար Աստծուն շնորհակալություն հայտնելու միջկրոնական էկումենիկ արարողություն, որին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն, Եպիսկոպալ եկեղեցու առաջնորդ գերաշնորհ Քաթրին Ջեֆերթս Սքորին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, մեծ թվով հյուրեր: Աղոթքը մատուցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար գերաշնորհ դոկտոր օլաֆ Ֆիքս Թվեյթը: Ելույթներով հանդես են եկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Արամ Ա. կաթողիկոսը, այլք:
Արարողությունն ամբողջությամբ դիտեք տեսանյութում:
Հիշեցնենք նաև, որ երեկ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի» ստորագրման արարողությանը: Փաստաթուղթը ՀՀ կառավարության կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱՄՆ կառավարության կողմից՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին: Հանրապետության Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով և պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպել է նաև ՀՅԴ բյուրոյի ԱՄՆ արևելյան ափի Կենտրոնական կոմիտեի և Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության օրակարգին վերաբերող հարցեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2134 դիտում
16:07 29-07-2020
Տավուշում զոհված զինծառայողների համար Վաշինգտոնի Հայ առաքելական եկեղեցում հոգեհանգստի աղոթք է հնչեցվել
1113 դիտում
11:07 15-04-2015
Մադրիդի թագավորական «Ալմուդենա» տաճարում տեղի է ունեցել պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին