72575 դիտում
17:52 27-11-2021
Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. «կարաս» տեսակի հարյուր հազարավոր ձկներ սատկել են. արդյո՞ք շրջակա միջավայրի նախարարն ու մարզպետը տեղյակ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մաստարա գյուղի վարչական տարածքում գտնվող Շենիկ ջրատարի ջրի դատարկման հետևանքով հարյուր հազարավոր «կարաս» տեսակի ձկները հայտնվել են ոչնչացման եզրին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ջրատարի մոտ հավաքվածներն ասում էին. «Վինտիլի կոտրման հետևանքով ջուրը մի քանի օրում լրիվ ցամաքեց: Եվ դրա պատճառով կարասները հայտնվեցին ջրից դուրս: Առանց չափազանցության, 1-2 կիլոմետր սատկած ձուկ է թափված:
Եթե կարճ ժամանակում շրջակա միջավայրի նախարարությունն ու Արագածոտնի մարզպետարանը միջոցներ չձեռնարկեն, ապա թե ջրատարի, թե ձկների վրա պետք է խաչ քաշենք»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1634 դիտում
16:52 05-06-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով