4002 դիտում
21:11 28-07-2020
Լուկաշենկոյին հաջողվել է ոտքի վրա հաղթահարել կորոնավիրուսը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ոտքի վրա, ասիմպտոմ հաղթահարել է կորոնավիրուսը: Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Ներքին գործերի նախարարության զորամասերից մեկը կատարած այցի ընթացքում: Հաղորդում է [url=https://www.belta.by/president/view/vy-segodnja-vstrechaetes-s-chelovekom-kotoryj-na-nogah-umudrilsja-perenesti-koronavirus-lukashenko-o-400371-2020]Belta.by[/url]-ն։
«Ես ներողություն եմ խնդրում իմ ձայնի համար: Վերջին շրջանում ստիպված եմ լինում շատ խոսել: Բայց ամենազարմանալին այն է, որ այսօր դուք հանդիպում եք մի մարդու, որին հաջողվել է ոտքի վրա, ասիմպտոմ հաղթահարել կորոնավիրուսը: Այդպիսի եզրակացություն երեկ կայացրել են բժիշկները»,- ասել է Լուկաշենկոն:
Նա վերահաստատել է իր խոսքերը, որ բնակչության 97%-ն ասիմպտոմ է հաղթահարում կորոնավիրուսը:
«Փառք Աստծո, որ ինձ հաջողվել է հայտնվել վարակն ասիմպտոմ հաղթահարողների շարքերում: Վերջապես, ես էլ վարակը հաղթահարելով, մտա Բելառուսի ոսկե ֆոնդի մեջ»,- նշել է Բելառուսի նախագահը:
Նմանատիպ նյութեր
872 դիտում
20:33 12-04-2020
Տիգրան Պետրոսյան. Շիրակի մարզի 5 բնակիչներ առանց էական բարդությունների հաղթահարել են կորոնավիրուսը
12689 դիտում
09:34 30-04-2020
94-ամյա Հրանուշ մայրիկը հաղթահարել է կորոնավիրուսը և դուրս գրվել հիվանդանոցից
1285 դիտում
12:25 27-04-2024
«Ոտքի քանի քեզ էլ չի հանձնել», «Ոտքի, հաջորդը քո փողոցն է»․ պաստառներ՝ մայրաքաղաքում
Այս բաժնից
478 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
394 դիտում
12:40 30-04-2024
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
493 դիտում
10:03 30-04-2024
Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը