94-ամյա Հրանուշ մայրիկը հաղթահարել է կորոնավիրուսը և դուրս գրվել հիվանդանոցից
Նախօրեին հիվանդանոցից դուրս է գրվել նոր կորոնավիրուսով վարակված և բարեհաջող բուժված ամենատարեց կինը՝ 94-ամյա Հրանուշ մայրիկը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը։
«Երեկ բուժման բարեհաջող ավարտից հետո դուրս գրվեց մինչ օրս հաստատված ամենատարեց Covid 19 դրական պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ մայրիկը»,-գրել է նա։