Միրչա Լուչեսկուն ընդամենը 4 օր անց հեռացավ Կիևի «Դինամոյից»
Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն թողնում է իր պաշտոնը:
Ռումինացի մասնագետը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հայտնել է հեռանալու մասին և դրա պատճառ է անվանել «Դինամոյի» երկրպագուների թշնամական վերաբերմունքը:
Հիշեցնենք, որ Լուչեսկուն ընդամենը 4 օր առաջ էր գլխավորել «Դինամոն»՝ կնքելով երկարամյա պայմանագիր:
Նշենք, որ Լուչեսկուն երկար տարիներ եղել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչը, այնուհետև աշխատել էր Սանկտ-Պետերեբուրգի «Զենիթի» հետ: