«Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանին այսօր՝ հուլիսի 27-ին, մեղադրանք է առաջադրվել:
Այս առնչությամբ նա Ֆեյսբուքի էջում գրել է. «Քիչ առաջ ՀՔԾ-ում ինձ մեղադրանք առաջադրեցին և վերցրեցին անձնագիրս, քանի որ որպես խափանման միջոց վերցրել են ստորագրություն չհեռանալու մասին: Ինձ մեղադրանք է առաջադրվել ԻՆՁ վրա հարձակման միջադեպի առթիվ: Միակ մեղադրյալը ես եմ: Խոսքը էն միջադեպի մասին է, երբ մի անբարոյականի վաստակ ու համատեղության պետ. պաշտոնյա ինձ փողոցում հարվածել էր...»:
Հիշեցնենք, որ խոսքը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև այս տարվա ապրիլի 29-ին տեղի ունեցած միջադեպի մասին է: Վերջիններիս հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՔԾ-ն գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով։