Արմեն Ավետիսյան. Վրաստանում ադրբեջանցիները սադրում են ազգամիջյան բախում
ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վրաստանում ադրբեջանցիները սադրում են ազգամիջյան բախում:
Այսօր՝ կեսօրին, Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգի մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի քաղաքաում Վրաստանի քաղաքացիներ հանդիսացող մի խումբ ադրբեջանցիներ, բողոքի ցույց են կազմակերպել «Վերջ օկուպացիային-ազատություն Ղարաբաղին» և «Այս պայքարում Վրաստանը համերաշխ է Ադրբեջանի հետ» կարգախոսերով:
Սա ոչ այլ ինչ է, քան հակախաղաղասիրական կոչ հակամարտության կողմ չհանդիսացող երրորդ երկրում և միջէթնիկ բախմանը նպաստող գործողություն բազմազգ Վրաստանում:
Իսկ մեկ ժամ առաջ նույն Քվեմո-Քարթլի նահանգի Սադախլո բնակավայրի ոստիկանության շենքի մոտակայքում մի խումբ ադրբեջանցիներ ծեծի են ենթարկել ազգությամբ հայ երիտասարդի և դիմել փախուստի:
Սա շատ վտանգավոր միջադեպ է, և կարծում եմ՝ Վրաստսնի իրավապահ մարմիները պետք է անհապաղ կանխեն նման միջադեպերը՝ պատժելով օրենքի ամբողջ խստությամբ»: