211652_close_icon
views-count3107 դիտում article-date 20:17 25-07-2020

Կդիմենք Սահմանադրական դատարանում և ՄԻԵԴ. բուհ չընդունված դիմորդների խմբի ներկայացուցիչ. News.am

Թեման շատ զգայուն է և շոշափում է բազմաթիվ շահեր, և, այս առումով, միանգամից շահարկումների տեղիք չտալու համար նշեմ, որ մենք քննարկել ենք իրավիճակի հանգուցալուծման բացառապես այնպիսի տարբերակներ, ըստ որի ՝ երաշխավորվում և պաշտպանվում է ինչպես արդեն իսկ ընդունված դիմորդների, այնպես էլ դեռևս ուսանողի կարգավիճակ չունեցող պահանջատեր դիմորդների շահերը։ Այս մասին այսօր` հուլիսի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց իրավաբանական խմբի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաևը՝ խոսելով ընդունելության կարգի փոփոխության պատճառով բուհեր չընդունված դիմորդների շահերի պաշտպանության թեմայից, հայտնում է [url=https://news.am/arm/news/593465.html?fbclid=IwAR3EkEjZQXTJD_Iko0r3nHj7I3FsJGVpOWZob3LaI-4-3UIm0g0Kce4S2jo]News.am[/url]-ը: «Մենք շատ մեծ անելիքներ ունենք, թեեւ ժամանակը բավականին կարճ է՝ մի քանի հնարավոր լուծումներ և մի քանի միաժամանակյա գործընթացներ ենք նախաձեռնել։ Նախ, արդեն իսկ արձանագրում եղավ, որ ծանուցման խնդիր է եղել, նորմատիվ իրավական ակտ է ընդունվել, որը պատշաճ չի ծանուցվել և այն փուլում, երբ սկսվել է ընդունելության փաստաթղթերի գործընթացը, դեռևս հարց է՝ այս նորմատիվ իրավական ակտը մայիսի 26-ին է ուժի մեջ մտե՞լ, թե՞ ոչ, որովհետև դեռևս ստուգման փուլում է։ Եթե ընդունենք, որ մայիսի 25-ին ընդունվել է որոշումը, առնվազն մայիսի 26-ին է այդ փաստաթուղթը ուժի մեջ մտել, ինչը նշանակում է՝ այն հետադարձության հետ կապված որոշակի խնդիրներ ունի»,- ասաց Կոչուբաևը։ Նա նշեց, որ իրենք արդեն ունենք հստակ դիրքորոշում՝ մյուս շաբաթվա մեջ կդիմենք Սահմանադրական դատարանում և ՄԻԵԴ-ում. «Ընդ որում, մասնագետներ կան՝ մեզ փորձում են ապակողմնորոշել, սակայն ամեն ինչ առավել քան ակնհայտ է։ Մենք ներպետական ատյաններով անցնելու խնդիր չունենք։ Եթե մինչև օգոստոսի 31-ը ներառյալ դիմորդների կրթության սահմանադրական իրավունքը չվերականգնվեց, այլևս անարդյունավետ կլինեն Առաջին ատյան, Վերաքննիչ, Վճռաբեկ դատարանների քննության փուլերը։ Մանրամասները՝ [url=https://news.am/arm/news/593465.html?fbclid=IwAR3EkEjZQXTJD_Iko0r3nHj7I3FsJGVpOWZob3LaI-4-3UIm0g0Kce4S2jo]News.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր