211652_close_icon
views-count81400 դիտում article-date 16:57 25-07-2020

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու International բեռնափոխադրիչը, Opel-ի վարորդը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Գետարգել գյուղի սկզբնամասում Երևանի բնակիչ 47-ամյա Արա Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ-ճակատի բախվել 61-ամյա Նիկոլ Վարդանյանի վարած International մակնիշի բեռնափոխադրիչ ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս են բերել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս պահին տեղում ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Վոլոդյա Կարապետյանն ու Արամայիս Պապիկյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն երթևեկելի գոտում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում հետաքննիչ Ա. Ավետիսյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ, ում կողմից տեղում ստեղծվել է քննչական խումբ և քննչական խմբի ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Մենդիկյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր