Օրհներգի և պատվո համազարկի ներքո «Եռաբլուրում» հողին հանձնեցին ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 14-ին ծանր վիրավորված եւ հուլիսի 23-ին զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանին այսօր՝ հուլիսի 25-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հողին հանձնեցին զինվորական կարգով՝ Հայաստանի օրհներգի և պատվո համազարկի ներքո, հայտնում է [url=https://news.am/arm/news/593426.html?fbclid=IwAR36sTwY7iUjhvfLs-jlz2lnFO60UD0A5kO6lXwch0ZXeGUDZ7YqRj4KQL0]News.am[/url]-ը։
Նշենք, որ հայրենիքին մատուցած ծառայությունների համար վարչապետի առաջարկով, նախագահի հրամանագրով Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։
Հուղարկավորությանը մասնակցում էր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Տավուշում հուլիսի 14-ին ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում ստանալուց հետո կյանքի համար գրեթե 10-օրյա պայքար մղած եւ հուլիսի 23-ին զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանը Երեւանի Մալաթիա վարչական շրջանից էր, 6 ամսվա զինծառայող։ Արթուրը ծառայում էր ավագ եղբոր հետ նույն զորամասում, որը կզորացրվի օգոստոսին։ Բացի այդ, Արթուրը եւս մեկ եղբայր ունի՝ 3 տարեկան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։