211652_close_icon
views-count23652 դիտում article-date 17:32 02-08-2014

Ազա՛տ, հերո՛ս բալա…. Եռաբլուրում հողին հանձնեցին 20-ամյա հերոսին. galatv.am

Այսօր Եռաբլուրում՝ զինվորական պանթեոնում, տեղի ունեցավ հուլիսի 31-ին մարտական դիրքերում սպանված զինծառայող Ազատ Ասոյանի հուղարկավորության արարողությունը: Արարողությանը մասնակցում էին ինչպես նրա հարազատները, բարեկամներն ու ընկերները, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ: 20-ամյա Ազատ Ասոյանը պաշտպանական բանակ զորակոչվել էր Երեւանի զինկոմիսարիատից: Նա բնակվում էր մայրաքաղաքում ու ընտանիքի անդրանիկ զավակն էր: Ազատի մահը սգում էին բոլորը: «Ինքը կա, ինքը ամբողջ հայության համար է կռվել, Ազա՛տ ջան…. հերո՛ս բալա…»,- որդուն վերջին հրաժեշտը տալով՝ ասաց մայրը: Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Ազատ Ասոյանը իր մարտական ընկերների հետ ետ մղեց Արցախի հյուսիսային հատվածում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունը: Մանրամասները՝ [url=http://galatv.am/hy/news/za-t-hero-s-bala-rablurum-hoghin-handnecin-20-amya-herosin/]այստեղ[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր