13531 դիտում
20:43 05-12-2019
Արցախում մահացած Արթուր Աջամյանին այսօր հողին հանձնեցին. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրի մարզի Արտաշար գյուղում այսօր՝ դեկտեմբերի 5–ին, տեղի ունեցավ Արցախում մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հուղարկավորությունը, հայտնում է [url=https://news.am/arm/news/548345.html?fbclid=IwAR0OxOiu4jmiq4jA-U_ClxA7qzzEOLa5sJHVqXOTdKZSk0Z3MjhlLSJ_VE4]News.am[/url]-ը։
Արտաշարի գյուղապետ Մանվել Օհանյանի խոսքով՝ Արթուրը վերջերս էր տեղափոխվել իրենց գյուղ, բայց, որքանով հասցրել է շփվել տղայի հետ, միայն դրական տպավորություն ունի. «Զինվորի մասին կարող եմ միայն աշխարհի ամենալավ բաները ասել։ Իր հետ շփում ունեցել եմ, շատ հանգիստ, խելոք, ընկերասեր եւ հարեւանասեր երիտասարդ էր։ Վերջին 2 տարին է մեր համայնքում բնակվել, մինչ այդ Մասիսում իր մայրիկի հետ էր ապրում»։
Մահացած զինծառայողի մորեղբոր խոսքով՝ Արթուրը ոչ մի փաստաթուղթ չի ունեցել եւ ինքնակամ էր ներկայացել զինվորական կոմիսարիատ. «Տաղանդավոր եւ խելոք երիտասարդ էր, շառից ու փորձանքից հեռու, ոչ խմում էր, ոչ՝ ծխում։ Ոչ մի փաստաթուղթ չի ունեցել, ինքն իր հոժար կամքով ներկայացել էր զինկոմ ու կամավոր գնացել էր ծառայության, որպեսզի հայոց բանակում ծառայեր»։
Հարազատները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ դեպքի առավոտյան են զանգել եւ հայտնել Արթուրի մահվան լուրը։ Հիմա էլ սպասում են, որպեսզի քննությունն ավարտվի եւ պարզ դառնա, թե որն է եղել մահվան պատճառը։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/548345.html?fbclid=IwAR0OxOiu4jmiq4jA-U_ClxA7qzzEOLa5sJHVqXOTdKZSk0Z3MjhlLSJ_VE4]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
535 դիտում
11:00 28-04-2024
Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
310 դիտում
10:51 28-04-2024
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
385 դիտում
10:39 28-04-2024
Շիրակում ստեղծվել է շարժում՝ ի զորակցություն Տավուշի