211652_close_icon
views-count2990 դիտում article-date 11:23 24-07-2020

Կորոնավիրուսի վարակման 451 նոր դեպք, մահացել է 5 մարդ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հուլիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36613 դեպք, որոնցից 25734-ն` առողջացած, 692-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9969 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 153814 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 451 նոր դեպք և 490 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 89 (տղամարդ), 90 (կին), 65 (կին) և 88 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 218 է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր