211652_close_icon
views-count3611 դիտում article-date 10:35 24-07-2020

ՍԴ դատավորի թեկնածուի նոր մրցակից է հայտնվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ: Ինչպես հայտնի է, հուլիսի 31-ին պետք է տեղի ունենա Դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ, ի թիվս օրակարգային այլ հարցերի, պետք է հավանության արժանանար նաև այդ մարմնի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչ այս դատական համակարգում հակված են եղել որպես թեկնածու ներկայացնել Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին, սակայն, մեր տեղեկություններով, այս օրերին Հակոբյանին մրցակից է հայտնվել, և թեկնածուի հարցը դեռ վերջնական որոշված չէ: Այսպիսով, մենք տեղեկացանք, որ նրա հետ պայքարի մեջ է մտել նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ Լիզա Գրիգորյանը մեկ անգամ արդեն փորձել է 2018 թվականին որպես ՍԴ դատավորի թեկնածու հանդես գալ, սակայն այն ժամանակ ընտրությունը կանգ առավ Արմեն Դիլանյանի վրա: Եվ, ահա, այժմ Գրիգորյանը ևս նման հավակնություններ ունի: Թե ինչ որոշում կկայացնի դատական համակարգը, դժվար է ասել, սակայն փաստ է, որ Սահմանադրական դատարանի դատավորի հարցում դատական համակարգը բաժանվելու է երկու թևի, և, եթե մինչ այս թեկնածուն մեկն էր, և ընտրություն կատարելու խնդիր չկար, ապա այժմ նոր զարգացումներ կարող են լինել»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր